Կազմակերպության մասին
Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2009թ․ և բարեհաջող շարունակում է իր գործունեությունը մինչ այսօր։ Կազմակերպությունը զբաղվում է ֆինանսական և իրավաբանական ծառայություններով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար։
Մեր Խնդիրը
Մեր կազմակերպության առաջնային խնդիրն է մասնագետների միջոցով ուղղորդել մեր հաճախորդներին ներկա պահին ստեղծված ֆինանսական և հարկային դաշտում խնդիրների ավելի նպատակահարմար լուծում գտնելու գործում և օժանդակել տնտեսության բոլոր ոլորտներում գործող անհատ ձեռնարկատերերին, մանր և միջին ձեռնարկություններին, գյուղացիական տնտեսություններին։
Մեր կազմակերպության ճկուն և պրոֆեսիոնալ մոտեցումը ստեղծում է իրական արժեքներ՝ ապահովելով՝
- • Պետության համար` բիզնեսի թափանցիկություն և օրինականություն,
- • Հասարակության համար` տնտեսության զարգացում և բարեկեցության բարձրացում:
Մեր կազմակերպությունը գիտակցում է, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը կախված է նախ և առաջ աշխատակիցների մարդկաային և մասնագիտական որակից, հաղորդակցման ձևից և թիմային աշխատանքից։
Սրանք են այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում մեզ մոտ ստեղծվում են աշխատանքային հարմարավետ պայմաններ և առողջ կորպորատիվ ոգի` հիմնված փոխօգնության, վստահության, հարգանքի և ստեղծագործական աշխատանքի վրա:
Ընկերությունը մշտապես նպաստելու է ՀՀ-ում ֆինանսական և հարկային դաշտի զարգացմանը, փորձելու է դարձնել այն առավել հարմար և մատչելի՝ տնտեսության բոլոր հատվածները տնտեսվարող սուբյեկտների համար: